Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կա՛մ սահմանադրական հանրաքվե, կա՛մ պատերազմ. սա է Փաշինյանի «գաղափարականը»

Կա՛մ սահմանադրական հանրաքվե, կա՛մ պատերազմ. սա է Փաշինյանի «գաղափարականը»
20.02.2025 | 14:42

Փաշինյանը մի քանի անգամ խոսել է Սահմանադրության փոփոխությունից, ինչն առաջին հերթին Ադրբեջանի հրատապ պահանջն է: Բայց, մինչև երեկվա «գաղափարականը», այն հետաձգվում էր 2027 թվականը: Ակնհայտ է, որ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը դիտարկում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իր իշխանության վերարտադրության հիմնական երաշխիք:

Սակայն աշխարհաքաղաքական ակտիվ զարգացումները «իրավիճակ են փոխել»: Հիմա ոչ մեկը ոչ մեկին ոչինչ երաշխավորել չի ուզում և չի էլ կարող, մանավանդ՝ Փաշինյանի պես «քաղաքական լուզերին»: Հնարավոր ընտրությունների դեպքում նա չունի ժողովրդի անհրաժեշտ աջակցությունը, չի կարողանում ստանալ Միացյալ Նահանգների և եվրոպական նոր ձևավորվող քաղաքական վերնախավի հովանավորությունը, Ռուսաստանի և ռուսաստանամերձ շրջանակների կողմից ուղղակի մերժված է: Միակ իրական երաշխավորը ադրբեջանաթուրքական զույգն է, բայց նրանք էլ պարտադրանքի լեզվով են խոսում՝ «утром деньги-вечером стулья» սկզբունքով:

Փաշինյանը ստիպված է գնալ «վա բանկ», այսինքն, հայկական պետականության և հայ ժողովրդի հանդեպ կատարել ամենամեծ դավաճանությունը, որպեսզի կարողանա թշնամական սվիններով պահպանել իր անձնական անվտանգությունն ու իշխանությունը: Ժամանակը խեղդում է թուրքերին, նրանց ժամանակավոր առավելությունները կարող են խիստ արժեզրկվել ռուս-ամերիկյան հարաբերությունների պարզեցման (կարգավորման) համատեքստում, և կզրկվեն սեպարատ քայլերի ազատությունից: Դա է պատճառը, որ Փաշինյանը ժամանակից շուտ է մեկնարկում: Ինքը հասկանում է, որ միակ օգնությունը հիմա կարղ է ակնկալել հենց սահմանադրական փոփոխությունների գործընթացի դիմաց:

Կասկածից վեր է, որ նրա առաջարկած «գաղափարականը» Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի վերաբերյալ թուրք-ադրբեջանական տեսլականն է, որի համար դեռևս «ներդրումների» ակնկալիք կա: Կասկածից վեր է նաև, որ իրենց թուրանական տեսլականի համար մեր թշնամիները պատրաստ են նույնիսկ պատերազմ սկսել Հայաստանի դեմ, քանի դեռ դրա հնարավորությունն ունեն:

Այսպիսով, Փաշինյանը մեզ ներքաշում է մի վերջին՝ ծայրահեղ արկածախնդրության մեջ, որտեղ երկու տարբերակ կա՝ կուլ գնալ ադրբեջանաթուրքական պարտադրանքին կամ ստանալ շուտափույթ պատերազմ, որը կբերի նույն արդյունքին:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2079

Մեկնաբանություններ